Երեկ ավարտվեց ԱԺ-ի 5-րդ գումարման 4-րդ նստաշրջանը: Այսօր խորհրդարանի բոլոր խմբակցությունները ներկայացան լրագրողների հետ բրիֆինգի եւ հանդես եկան իրենց ամփոփ խոսքով՝ վերջին նստաշրջանի եւ ամբողջ տարվա ընթացքում ԱԺ-ի կատարած աշխատանքների մասին:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ՀՀԿ-ի կառավարումը չի կարողանում իրականացնել իր գործառույթները թե ժամանակի, թե կառավարման իր շրջանակի մեջ:
«Վերջին նիստին հիմնը հնչելուց հետո պետք է նորից արտահերթ նիստ հրավիրել, ու իրենց թափթփվածությունը փորձենք շտկել: Այս տարի մենք ավարտում ենք մի հսկայական հարկային բեռով, որը գործելու է հունվարի մեկով: Քաղաքացիների եկամուտները նվազում են ունենալու։ Հսկայական, լրացուցիչ հարկեր պետք է մեզնից գանձվեն եւ դրա հետ մեկտեղ առաջին սպառման ապրանքերի գները բարձրացել են: Ես գնահատում եմ ԱԺ-ի այս տարվա աշխատանքները անբավարար»,-ասաց Զարուհի Փոստանջյանը:
Լիլիթ Առաքելյան