տուն Լուրեր ՀՀԿ-ն եւ «Օրինաց Երկիրը» դեմ են քվեարկելու կուտակային կեսնաթոշակների մասին օրենքը վերանայելու...

ՀՀԿ-ն եւ «Օրինաց Երկիրը» դեմ են քվեարկելու կուտակային կեսնաթոշակների մասին օրենքը վերանայելու առաջարկին

172
0

aj

ԱԺ-ում քիչ առաջ քվեարկության պետք է դրվեր կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչը հանելու, օրենքը վերնայելու եւ օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգելու առաջարկը:

Քվեարկությունից առաջ ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանը հայտնեց, որ ԱԺ-ի մեծամասնություն կազմող խմբակցություններըˋՀՀԿ-ն եւ Օրինաց երկիրը դեմ են քվեարկելու օրենքին:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը առաջարկեց 20 րոպե ընդմիջում հայտարարել եւ նոր քվեարկությանը մասնակցել:

Հիշեցնենք, որ օրենքը վերանայելու առաջարկը ներկայացրել էին ԱԺ-ի  ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ եւ Ժառանգություն խմբակցության պատգամավորները:

Այժմ 20 րոպե ընմիջում է: ՀՀԿ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը նշեց, որ այս 20 րոպեյավ ընթացքում իրենք իրենց որոշումը չեն փոխելու եւ դեմ են քվերարկելու օրենքը վերանայելու կամ հետաձգելու առաջարկին:

Լիլիթ Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here