տուն Լուրեր ՀՀԿ-ն ԱԺ նախագահի թեկնածու առաջադրեց Գալուստ Սահակյանին

ՀՀԿ-ն ԱԺ նախագահի թեկնածու առաջադրեց Գալուստ Սահակյանին

81
0

Galust-Sahakyan2

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ կուսակցության նախագահի առաջարկով խորհուրդը միաձայն որոշեցˋ երկուշաբթի օրը ԱԺ-ում ներկայացնել ԱԺ նախագահի պաշտոնի թեկնածուˋ ՀՀԿ նախագահի տեղակալ, խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին:

«Թեկնածությունը բոլորս դրական գնահատեցինք, քանի որ Գալուստ Սահակյանը, թե իր փորձով, թե գիետելիքներով, պառլամենտական աշխատանքների իմաստությամբ լավագույնս կարող է  ղեկավարել օրենսդիր մարմնինը»,-ասաց Շարմազանովը:

Նա հավելեց, որ խմբակցության ղեկավարի հարցը ՀՀԿ ԳՄ նիստում չի քննարկվել, իսկ մինչև մայիսի 3-ը կնշանակվի Կառավարության ողջ կազմը: