Այսօր սկսվում է Արարատ քաղաքի համայնքի ղեկավարների ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, որը կավարտվի նոյեմբերի 8-ին: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ընտրություններին գրանցված են երկու թեկնածուներ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից առաջադրված ԲՀԿ-անդամ, «Արարատցեմենտ» ՓԲԸ-ում արտադրության պետ Սամվել Բարսեղյանը և Հայաստանի Հանրապետական կուսակցությունից առաջադրված՝ «Արտաշատի ավտոկայան» ՍՊԸ-ի տնօրեն, ՀՀԿ-ական Հայկ Հայկյանը:
Իսկ նախկինում առաջադրված երրորդ թեկնածուն՝ անկուսակցական Սմբատ Գասպարյանը հանդես է եկել ինքնաբացարկով: Ինչպիսի ընտրություններ են սպասվում, և արդյոք երկու թեկնածուների միջև կա թեժ մրցակցություն: Այս հարցերի շուրջ Araratnews.am-ի թղթակիցը զրուցել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ։ Նա նշել է, որ ընտրական գործընթացն իր հունով ընթանալու է.«ԿԸՀ-ը հանդես է գալիս որպես ընտրությունները կազմակերպող մարմին, բնական է, օրենքով իրեն վերագրված գործառույթների շրջանակներում կազմակերպում է ընտրական գործընթացը, իսկ ընտրապայքարը դա յուրաքանչյուրն ինքն է կազմակերպում իր նախընտրական միջոցոռումները, և բնական է ընտրական հանձնաժողովն էլ հետևում է որպեսզի այդ ընթացքում օրենքի որևէ խախտում տեղի չունենա»:
Էմմա Պալյան