Այսօր ԱԺ-ում քառօրյայի նիստերին զուգահեռ տեղի է ունեցել ՎՊ նախագահի ընտրություններ: ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանի՝ քննարկման առարկա դարձած շքեղ առանձնատանը, նշելով.«Հլը գնացեք նայեք, թե ընդդիմությունն ինչ վիլլաներ ունի, չեմ ուզում շատ խորանամ ու անուններ տամ, բայց այդ ըննդիմության գլուխգործոցներին նայեք, տեսեք թե ինչեր ունեն, դրա հետ մեկտեղ, ամենքը մի 3-4 հատ էլ կնիկ ունեն»: Araratnews.am-ի թղթակիցը պատգամավորից հետաքրքրվել է, թե կոնկրետ ում մասին է խոսքը, և էլ ինչ մանրամասներ գիտի նա ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների մասին, այնինչ պատգամավորը որևէ այլ հարցի չի պատասխանել:
Էմմա Պալյան