Շվեյցարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Օտմար Հիտցֆելդը քննադատել է Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանը գերթե հարյուր միլիոն եվրոյով Գարեթ Բեյլին ձեռք բերելու կապակցությամբ` նրանց մեղադրելով ոչ ադեկվատության մեջ:
«Ինձ այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու են նման գումարներ ծախսվում ֆուտբոլիստի վրա, այն դեպքում, երբ դու ֆինանսական խնդիրներ ունես: Փաստացի «Ռեալը» հնարավորություն չուներ գնելու Բեյլին մոտ 100 միլիոն եվրոյով: Սակայն ակումբն էլ ավելի խրվեց պարտքերի մեջ: Ինձ թվում է, որ «արքայական ակումբում» ի վիճակի չեն ադեկվատ գնահատական տալ իրենց ձեռքբերման տնտեսական շահավետությանը», — ասել է Հիտցֆելդը Le Matin-ին: