Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչ Ալիկ Իլյիչի Մահմուդյանի ծնողները դժգոհում են այն հանգամանքից, որ իրենց տղան, ունենալով սրտի լուրջ հիվանդություն, պետք է գնա ծառայության, այն դեպքում, երբ սրտիայդպիսի խնդրով բանակում ծառայելը վտանգավոր է նրա կյանքի համար:
Նորակոչիկի ծնողները հույս ունեին, թե խնդրի մասին տեղյակ պահելով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, հնարավորություն կստանան ևս մեկ անգամ բժշկական ստուգման տանել իրենց որդուն, սակայն, ինչպես այսօր տեղեկացրին նորակոչիկի հարազատները, Ալիկ Մահմուդյանին զորակոչել են բանակ, և հիմա՝ ևս մեկ բժշկական լուրջ ստուգում անցնելու հնարավորությունը չեն տեսնում: Ալիկ Մահմուդյանի հարազատների հավաստմամբ՝ նախարարությունից ոչ մի կերպ իրենց խնդրանքին չեն արձագանքել: