տուն Uncategorized Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի 14 աշխատակցի մոտ եւս կորոնավիրուս է հայտնաբերվել

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի 14 աշխատակցի մոտ եւս կորոնավիրուս է հայտնաբերվել

270
0

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը՝ նշելով, որ իրականացվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները:

Նիկողոսյանը հավելել է, որ վերջիններս նոր դեպքեր չեն, ներառված են եղել մարտի 28-ի վիճակագրության մեջ:

 
 

Հիշեցնենք, այսօր ժամը 11:00-ին հրապարակված տվյալներով, Հայաստանում կորոնավիրուսի 424 դեպք կա հաստատված: