Եղել են դեպքեր, երբ հիվանդանոցին մոտակա զբոսայգում որեւէ ծառի տակ, որեևէ նստարանին հիվանդին պառկեցրել են, ու մարդն այդպես մահացել է: Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց խորհրդարանում ի պատասխան ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանի հարցին:
Իվետա Տոնոյանն ասաց, որ վարչապետը չորս օր առաջ հայտարարել էր, որ Հայաստանը գտնվում է դժոխքում, ապա հայտարարել էր, որ վարակվածների տվյալներով Հայաստանը մյուս երկրների մասով լավ վիճակում է գտնվում: Պատգամավորը պարզաբանում խնդրեց այս և նաև կորոնավիրուսով վարակված հիվանդի մահացության դեպքի վերաբերյալ, երբ բուժօգնությունը ուշացել է, և քաղաքացին մահացել է:
Վարչապետն ասաց, որ շատ երկրներ արդեն անցել են դժոխքով: Սակայն եվրոպական երկրները Հայաստանի համեմատ ավելի վատ վիճակում են եղել, քան Հայաստանը:
Կառավարության ղեկավարն ասաց, որ եթե ուսումնասիրեք նշված երկրների փորձը, կտեսնենք, որ մարդուն թողել են անգամ ծառի տակ, քանի որ հնարավոր չի եղել տեղափոխել հիվանդանոց, և մարդը մահացել է: «Աշխարհի գերզարգացած երկրներում եղել են դեպքեր, երբ մարդուն հիվանդանոցից ներս չեն կարողացել տանել: Հիվանդանոցին մոտակա զբոսայգում որեւէ ծառի տակ, որեևէ նստարանին պառկեցրել են, ու մարդն այդպես մահացել է: Եվ Դուք աշխարհի շատ երկրներում նման շեշտադրումներ չեք գտնի, թե արդյոք պատրաստվում եք հետաքննություն անել եւ մարդու մահվան մեղավորին պատժել: Այն, ինչ տեղի է ունենում մեր առողջապահական համակարգում, տեղի չպետք է ունենար: Ամեն օր հիվանդի համար տեղ է ավելանում»,- մանրամասնեց վարչապետը:
Բուժօգնության ուշացման և մահացության դեպքի մասին էլ վարչապետն ասաց, որ այստեղ մեղքի բաժին ունեն նաև տվյալ մարդու հարազատները, քանի որ դեպքի մասին շատ ուշ են տեղեկացրել:
Կառավարության ղեկավարը հավաստիացրեց` մահվան բոլոր դեպքերը, բացթողումները կուսումնասիրեն, կլինեն համապատասխան գործողություններ:
Հայկ Մագոյան