տուն Քաղաքական Միջազգային Հիսուս Քրիստոսն առաջին միկրոբլոգերն էր

Հիսուս Քրիստոսն առաջին միկրոբլոգերն էր

334
0

17

Մշակույթի հարցերով Վատիկանի խորհրդի ղեկավար Ջանֆրանկո Ռազին Հիսուս Քրիստոսին անվանել է աշխարհի առաջին միկրոբլոգերը: Այս մասին գրում է ֆրանսիական Le Soir-ը:

Ռավազիի խոսքերով` Հիսուսն օգտագործում էր կարճ նախադասություններ` մտքերն արտահայտելու համար, որոնք 45 նիշից քիչ էին: Եվ սա շատ ավելի վաղ էր, քան Twitter միկրոբլոգերի կայքի «լույս աշխարհ» գալը: Որպես օրինակ նա բերեց Հիսուսի պատգամը` «Սիրեցե՛ք զմիմեանս»:

Ավելի վաղ Ռավազին արդեն համեմատել էր Հիսուս Քրիստոսի ասույթները թվիթերի հետ: Իտալական La Stampa-ի համար գրված նյութում նա Հիսուսի «Եկել է ժամանակը և մոտ է Աստծո արքայությունը, մեղա եկե՛ք և հավատացե՛ք Աստվածաշնչին» արտահայտությունը յուրօրինակ թվիթ է, որը փոքր է, կարճ, սակայն ունի նաև «էզոթերիկ իմաստ»: Իտալերենով այս արտահայտությունը գրելու համար անհրաժեշտ է 90 նիշ, ինչը 50-ով պակաս է, քան ներկայում թույլատրվում է Twitter-ում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here