Հին Հռոմեական բնակավայրում հայտնաբերվել է արճճե աղյուսակ, որը հին հունարենով անեծքներ է պարունակում հակառակորդի հասցեին: Իսրայելցի հնագետների կողմից 3-4-րդ դարերին պատկանող այս բնակավայրում արված բացառիկ գյուտը լույս է սփռում կայսրության հնագույն դարաշրջանի անտիկ հասարակության կյանքի վրա:
Համաձայն աղյուսակի գրառումների. Կիրիլա անունով կինը դիմում է աստվածներին` խնդրելով վնասել ոմն Ենիս անունով մարդու: Գիտնականների վերծանած տեքստի մի մասում գրված է հետևյալը. «Ես անիծում եմ նորից և նորից ինձ դիմակայող Ենիսի լեզուն, աչքերը, զայրույթն ու թշնամությունը»:
Ամենայն հավանականությամբ, այս անեծքներով «հմայիլը» պետք է մշտապես գտնվեր Ենիսի կողքին` հավանաբար նրա կահույքի կամ իրերի մեջ թաքցրած:
Հնագետները նշում են, որ տեքստի այն հատվածում, որտեղ Կիրիլան խնդրում է աստվածներին «վնասել Ենիսին», կինը դիմում է 6 աստվածների, որոնցից 4-ը պատկանում են հունական դիցաբանությանը` Հեկատան, Հերմեսը, Պերսեփոնը և Պլուտոնը: