Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել: Նա ասաց, որ աշխատաշուկայում լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու: «Կառավարությունը պետք է խթանի նոր աշխատատեղերի ստեղծումը: Դա կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումը եւ ծավալների մեծացումը»,- ասաց վարչապետը:
Կառավարության ղեկավարն ասաց, որ վարակի տարածումը պետք է կանխվի եւ պետք է պայմաններ ստեղծել, որ հիմնարկությունները, ձեռնարկություններն աշխատեն, բայց վարակը չտարածվի: