տուն Քաղաքական Հիմնավոր եմ համարում Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ դիմումը

Հիմնավոր եմ համարում Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ դիմումը

228
0

ԱԺ-ն, օգտվելով իրեն վերապահված լիազորությունից, ներկայացրել է համապատասխան փաստաթուղթ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը:

Իսկ արդյոք կիսո՞ւմ է այդ փաստաթղթում ներկայացված տեսակետները, Բադասյանը պատասխանեց. «ԱԺ-ի կողմից ներկայացված փաստաթղթի հիմնավորումներում նշված է, թե ինչն են իրենք դիտում էական խախտում: Իմ կարծիքով էլ՝ կան խնդիրներ, որոնք ԱԺ-ի կողմից արձանագրվել են, եւ ներկայացվել է համապատասխան փաստաթուղթը: Կա ողջամիտ եզրակացություն, որ թույլ է տրվել էական կարգապահական խախտում: Ես հիմնավոր համարում եմ ԱԺ դիմումը»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here