տուն Հասարակություն Իրավական Հիմնադրամի տնօրենը՝ փոխնախարարի հոր չարաշահումների մասին

Հիմնադրամի տնօրենը՝ փոխնախարարի հոր չարաշահումների մասին

390
0

Օրեր առաջ առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանն ազատվեց աշխատանքից: «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ազատված փոխնախարարը կապ ունի ԱԱԾ բացահայտումների հետ, որոնք առնչվում են «Հայաստան» հիմնադրամի չարաշահումներին:

Araratnews.am-ին հայտնի դարձավ, որ խոսքը ՀԱՏՄ ընկերության տնօրեն Ավետիք Հարությունյանի մասին է: Ընկերությունը 1999 թվականից տնօրինվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից:

Հետաքրքիր է՝ հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը տեղյա՞կ էր փոխնախարարի հոր՝ Ավետիք Հարությունյանի կապի մասին, երբ Հարությունյանը նոր էր նշանակվում առողջապահության նախարարի տեղակալ:

Araratnews.am-ի հարցին ի պատասխան՝ Հայկակ Արշամյանն ասաց. «Հովհաննես Հարությունյանի՝ Ավետիք Հարությունյանի հետ ազգակցական կապի, ինչպես նաև փոխնախարար նշանակվելու կամ ազատվելու մասին տեղյակ չեմ եղել»:

Ինչ վերաբերում է մամուլի այն հրապարակմանը, թե փոխնախարարի ազատվելու պատճառը հոր հետ կապված չարաշահումներն էին, հիմնադրամի տնօրենը չարաշահումների մասին իմացել է այս տարի՝ հոկտեմբերի 9-ին, սոցցանցերում և լրատվամիջոցներով տարածված լուրերից և մեկնաբանություններից, ապա նաև ԱԱԾ կողմից հոկտեմբերի 11-ին տարածված պաշտոնական հաղորդագրությունից։ «Հնարավոր չարաշահումների մասին հիշյալ հաղորդագրությունից ավելի տեղեկատվություն չեմ կարող տրամադրել, ուստի հավելյալ տեղեկությունների համար խնդրում եմ դիմել գործը քննող մարմիններին»,- հորդորեց հիմնադրամի տնօրենը:

Մենք փորձեցինք պարզաբանում լսել նաև ընկերության տնօրենից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here