տուն Սպորտ Հիմա «Յունայթեդը» ավելի վատ տեսք ունի, քան իմ ժամանակ. Մոուրինյո

Հիմա «Յունայթեդը» ավելի վատ տեսք ունի, քան իմ ժամանակ. Մոուրինյո

169
0

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն, որը նախկինում գլխավորում էր «Մանչեսթեր Յունայթեդը», մեկնաբանել է անգլիական ակումբի անհաջող ելույթները վերջին շրջանում:

«Կարմիր սատանաները» ԱՊԼ-ի վերջին տուրում պարտություն են կրել «Վեսթ Հեմից» (2:0):

«Ես այն մարդը չեմ, որը պետք է պատասխանի «Յունայթեդի» խնդիրների վերաբերյալ հարցին: Ես այնտեղ 2 մրցաշրջան եմ անցկացրել և ունեցել շատ դրական պահեր ու հասկացել, թե ուր պետք է տանել ակումբը: 3-րդ մրցաշրջանը այդքան էլ հաջող չէր»: Այս մասին գրում է vnews.am-ը:

Ինձ հեռացրին, ու երևի, ես արժանի էի դրան, քանի որ ես պատասխանատվություն էի կրում որպես գլխավոր մարզիչ: Բայց տխուր իրականությունն այն է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հիմա ավելի վատ տեսք ունի, քան իմ ժամանակ: Եվ դա տխուր է: Մարդիկ մտածում են, թե ես վայելում եմ այս իրավիճակը, բայց դա ինձ ընդհանրապես դուր չի գալիս»,-ասել է «Յուրահատուկը»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here