տուն Լուրեր Բլոգ Հիմա Կիևն է աշխարհի կենտրոնը. Ալվարդ Պետրոսյան

Հիմա Կիևն է աշխարհի կենտրոնը. Ալվարդ Պետրոսյան

152
0

vvvvvvvvvv

Ալվարդ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ցաք ու ցրիվ (2) /Գրագողություն Արմնյուզից/ Եվրոմայդան. Անդրադարձել եք այս բառի, ավելի ճիշտ, այս երկու բառերի հեզասահ միացումին: Ուշադրություն դարձրեցիք, հիմա ստուգաբանեք` Եվրոպա և Մայդան /մեյդան — ասպարեզ, հրապարակ/: Ինքն իր մեջ գոռոզամտությունից, դատարկությունից ճաք տված և տվող Արևմուտքը, հատկապես Եվրոպան, հին հիշողությամբ թուրքաբարո Մայդանը կրկին և սիրով ընդունեց իր գիրկը: Ժամանակին 45,000 ոսկով վաճառեցին քրիստոնյա արքայազն Ջեմին` հօգուտ զտարյուն օսմանցու/Փարիզն ու Վատիկանը/: Ու քարաքոսի պես մինչև Վիեննա տարածվեց Օսմանյան կայսրությունը: Ականջներդ կանչի, հայր ու դուստր Մութաֆչիեվներ: Այսօր էլ տարածված է այդ կայսրությունը: Տարածված է, մենք չենք տեսնում: Կտեսնենք, երբ Էյֆելյան աշտարակը մզկիթ կդառնա: Որտեղից էլ փեշերը մի կերպ քաշել են տվել, այդ հեղեղի անջինջ հետքերը մնացել են` արիական Իրանից մինչև Ադրիատիկի գեղատեսիլ ափերը, դասական Թրակիա: Հելլադայի մասին էլ չեմ ասում: Իսկ նախաշխարհը… Հնդեվրոպական ցեղի բնօրրանը, Հայոց Աշխարհը: /Կիմ Բաքշիի ձևակերպումն է, իմ ազգային սնապարծության դրսևորումը չէ: Այդ սքանչելի մտավորականը` «Մատենադարան» ֆիլմաշարի սցենարիստը, Հայաստանին նվիրված իր ծավալուն էսսեում /էսսե` հայերեն գրչափորձ/, հենց այդպես էլ ասում է` բոլորը հելլենական աշխարհի մասին են խոսում, իսկ նախաշխարհը` Հայաստանը չգիտեն կամ էլ մոռացել են: Ես կասեի, համ չգիտեն, համ էլ սիրով մոռացել են երիտասարդ դինոզավրերը, երբ խոսքը քաղաքակրթական խնդիրներին է վերաբերվում: սակայն, երբ Մեծ Թուրանի մշտարթւն ծրագրերի մասին են երբեմն-երբեմն հիշում, հիշում են նաև արդեն, ավաղ, շատ պստլիկ Հայկական Սեպը, որ խրվել է թուրքական նվաճողական տեսլականի կոկորդը ու դուրս չի գալիս: Ինչքան փորձի ազատվել, այնքան ավելի խորն է խրվելու: Մեր Սեպը, մեր հայկական ֆենոմենը: Հեչ, ոչ մի ակնածանք Նոյի ու բիբլիական Արարատի, նրա գրկում ծվարած նույնքան բիբլիական ժողովրդի մասին դիտորդները, հանձնակատարները, զանազան զարմանազան ունիաները, նատօները, պակտերը և այլն: Ի վերջո դինոզավրերին Հայաստանը պետք է առանց հայերի: Ի դեպ քրիստոնյա դինոզավրերը պակաս չէին, ուղղակի ավելի վարպետորեն էին քարկտիկ խաղում հումանիզմով և այլ մազալու բաներով: Հոլոքոստից հետո է, որ ընդհանրապես թույլատրվում է երբեմն անդրադառնալ մեզ, այն էլ, երբ Թուրքիան կամ Հոլոքոստի տերերը շատ են երես առնում: Հայաստան երկիր դրախտավայրը ոչ Ավետյաց Երկիր է, ոչ էլ Բոսֆորի նեղուցի տեր: Որտեղից ուր հասանք: Այնինչ խոսում էինք ընդամենը մի Եվրոմայդանի մասին: Վարդերից ուր հասանք, վարդերից առաջ էլ թավիշն էր: Վարդերի, թավշյա հեղափոխություններ: Ինչ գույն ունի հեղափոխությունը, կարմիր, միայն կարմիր: Իսկ հիմա Կիևն է աշխարհի կենտրոնը: Այսինքն Կիևյան Ռուսիայի առաջին մայրաքաղաքի հրապարակը Եվրոմայդան դարձավ: Մի քանի ավազակների, ստահակների, գրպանահատների կռվշտոցի արդյունքում վանդակներով բաժանել են երկիրը: Ժողովուրդն էլ… Դրա մասին հետո: Իսկ ամենագետները, դրանց հո լավ գիտենք, խոսում են ու խոսում: Մի մասը դեպի Արևմուտք դարձած, մյուս մասն էլ` Արևելք: Խոսեք իմաստուններ, պատմեք ռուսական վայրագությունների, նույնքան վայրագ «դիվանագիտության», նույնքան վայրագ ռուսական սապոգի մասին, բայց հիշեք նաև, վասն արդարության, 1954-ը, երբ Խրուշչովի թեթև ձեռքով ճղոպուրի պես Ղրիմը պոկվեց Ռուսաստանի սրտից ու կցվեց Ակրաինային կամ Օկրաինային: Իրեն իրենց մեծապետական փորած փոսի մեջ ընկան. կարծում էին ինչ կա, իրենցն է: Գոնե հրապարակայնորեն ձայն-ծպտուն չհանեցին: Մի հանեին էլ… Անմահ ԿԳԲ-ն հո քնած չէր: Հիշեցի, Բրիտանական թանգարանում աշխարհի մշակութային հրաշքները թալանված ու չորս պատերի մեջ խցկված /Եգիպտոս, Ասորեստան, Հնդկաստան, Չինաստան, Ուրարտու և այլն/: Ամենից շատ վրաս ազդեց Ապպոլոնի տաճարը, որ քար առ քար անդել, բերել ու հավաքել էին թանգարանի մեջ, պատկերացնում եք, հսկա տաճարը թանգարանում: Թալանչիների մտքով էլ չի անցնում, որ որև բան կարող է սասանվել և շեղվել իր ընթացքից: Ողջ աշխարհին դաս են տալիս, ամեն ինչի օրենսդիրն են: Դառնանք մեր ոչխարներին, մենք հո լավ գիտենք, թե այդպիսի վերքերը ոնց չեն փակվում, ոնց են արնածորում: Մերը չի արնածորում? Ի տարբերություն ռուսների մերը մեկը չէ, հազարն է, ի տարբերություն ռուսների փոսը մենք չէինք փորել: Ժողովուրդ Եվրոպայի եվրոպացի հանձնակատար տիկին կամ օրիորդ Քեթրին Էշթոնի /նրա ընտանեկան հանգամանքին ծանոթ չեմ/ պարսկական հանդերձանքը: Սույն արարածը /բարոնուհի/ կյանքում ավելի կանացի և հմայիչ արդյոք եղել է? Ահավասիք, միջին տարիքի բարետես և բարեսիրտ արմատ, ընդամենը մի սև գլխաշորով, որը բնավ նման չէ Անգլո թագուհու գլխարկներին: Համեստ, առաքինի, ամեն ինչ ըմբռնող, մեղմաբարո, բա… Սա է Արևելքը, և հատկապես Մեծ Իրանը /Երան/: Սորուն ավազի պես կլանում է քեզ, ով ուզում ես եղիր` ոտքդ իր հողին դրեցիր, պիտի ենթարկվես իր օրենքներին: Սիրում եմ… Ոչինչ Ավարայրը, ոչինչ Եփրեմ Խանին հանիրավի մոռանալը: Սիրում եմ իրենց արժանապատվությունն ու ինքնագնահատականի ճշգրտությունը: Հաջորդիվ կխոսենք ԺՈՂՈՎՐԴ — Ա — ՎԱՐՈՒԹՅՈՒՆ բառիմաստի մասին: Ժողովուրդը պարզ է, վարությունը, վարելը պարզ չէ, ով է ում վարում, ժողովուրդը, թե ժողովրդին են վարում: Նավավար, ձիավար, մեքենավար, ով է ու վարում: Այ, սրա մասին է խոսքը, ներշնչված դեմոկրատ ժողովրդավարներ:

Բարի գիշեր