ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վստահ եմ, որ օրենսդրական այս նախաձեռնության ընդունումը կհանգեցնի մեր ազգաբնակչության շրջանում զանգվածային մշակութային փոփոխության` հարգելու միմյանց առողջության իրավունքը և գնահատելու առողջությունը:
Հիմա է ժամանակը կատարելու ընտրություն, թե ինչպիսի երկիր ենք մենք ուզում թողնել մեր երեխաներին, թե ինչպիսի երկիր ենք մենք ուզում կառուցել:
Նաև կոչ եմ անում հանրային սննդի ոլորտում գործող բոլոր տնտեսվարողներին՝ որդեգրել ծխախոտի ծխից զերծ միջավայրի քաղաքականութուն և պարգևել իրենց հաճախորդների առողջ միջավայր` առանց սպասելու օրենքի ընդունմանը»: