տուն Քաղաքական Միջազգային Հիմարություն է, երբ ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնում է 2-3 ընտանիք․ Բարբարա Բուշը՝...

Հիմարություն է, երբ ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնում է 2-3 ընտանիք․ Բարբարա Բուշը՝ իր որդու հնարավոր առաջադրման մասին

165
0

1297356556434_ORIGINAL

Բարբարա Բուշը, ով կինն է ԱՄՆ նախկին նախագահ Բուշ ավագի եւ մայրը՝ Բուշ կրտսերի, հույս է հայտնել, որ հաջորդ ընտրությունների ժամանակ իր որդին՝ Ջեբը չի առաջադրվի որպես նախագահի թեկնածու։ Այս մասին նա ասել է C-Span հեռուստաալիքին՝ նշելով, որ տոհմային կառավարումն ամենևին էլ չի համապատասխանում իր երկրին։

«Կարծում եմ, որ մենք հզոր երկիր ունենք, և եթե 2-3 ընտանիքից ավել չգտնենք, որոնք կպայքարեն բարձր պաշտոնների համար, ապա դա հիմարություն է, քանի որ կան գերազանց նահանգապետեր և այլ՝ գերազանց համապատասխանող մարդիկ»,- ասել է 88-ամյա Բարբարան։ «Քենեդիներ, Բուշեր, Քլինթոններ․․․ կա՞ն չէ այլ ընտանիքներ»,- ասել է նա։

Բարբարան կարծում է, որ իր որդին, ով նախկինում եղել է Ֆլորիդա նահանգի ղեկավար, «լավագույնս համապատասխանում է նախագահի պաշտոնին»։ «Սակայն ես հույս ունեմ, որ նա դա չի անի, քանի որ, ըստ իս, որ նրա դեմ կկենտրոնան և՛ իմ բոլոր թշնամիները, և՛ եղբոր», — ասել է նա՝ չպարզաբանելով, թե ում նկատի ուներ։

Հիշեցնենք, որ Բարբարայի ամուսինն ու որդին՝ Ջորջ Բուշ ավագն ու կրտսերը, ժամանակին եղել են ԱՄՆ-ի 41-րդ և 43-րդ նախագահները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here