տուն Քաղաքական Միջազգային Հիլարի Քլինթոնն ու Ջո Բայդենը կարող են դառնալ ԱՄՆ նախագահ. Բարաք Օբամա

Հիլարի Քլինթոնն ու Ջո Բայդենը կարող են դառնալ ԱՄՆ նախագահ. Բարաք Օբամա

239
0

VP Biden: Portrait shoot by Andrew "Andy" Cutraro. 459 EEOB Studio

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը բոլոր հնարավորություններն ունեն 2016 թվականի նախագահական ընտրություններում հաղթել:

«Նրանք երկուսն էլ` Հիլարին և Ջոն, կարող են ականավոր առաջնորդ դառնալ դրա համար նրանք ունեն բոլոր որակները», — ասել է Օբաման NBC-ի ուղիղ եթերում` նշելով որ չի կարող նախապատվություն տալ նրանցից ոչ մեկին ԱՄՆ-ի թիվ մեկ պաշտոնի համար պայքարում: ԱՄՆ գործող նախագահը շեշտել է, որ Բայդենը պատմության մեջ տեղ կզբաղեցնի որպես լավագույն փոխնախագահներից մեկը և շնորհակալություն է հայտնել նրան աջակցության համար, մասնավորապես Բեն Լադենի ոչնչացման և առողջապահական ոլորտի բարեփոխումների հարցերում:

Միաժամանակ նա Հիլարի Քլիթոնին անվանել է պատմության լավագույն պետքարտուղարներից. «Նա օգնել է մեզ դուրս գալ այն խորը փոսից, որում մենք հայտնվեցինք, երբ ես նոր եկա Սպիտակ տուն: Նա վերականգնեց ԱՄՆ-ի նկատմամբ հավատն ամբողջ աշխարհում», — ասել է ԱՄՆ նախագահը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here