տուն Աշխարհ Հիլարի Քլինթոնը չի բացառել ԱՄՆ նախագահական ընտրություններին իր մասնակցությունը

Հիլարի Քլինթոնը չի բացառել ԱՄՆ նախագահական ընտրություններին իր մասնակցությունը

190
0

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չի բացառել 2020 թվականի նախագահական ընտրություններին կրկին մասնակցելու հավանակությունը: Այս մասին նա հայտնել է BBC-ին տված հարցազրույցում:

«Ինչպես միշտ ասում եմ՝ երբեք մի ասա երբեք»,- նշել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը:

Միևնույն ժամանակ Հիլարի Քլինթոնն ասել է, որ այս պահին դա իր ծրագրերի մեջ չի մտնում:

2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ Քլինթոնը պարտվել էր հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին: