Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ով վստահեցրել էր, որ դատի է տալու ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին, դիմել է գլխ. դատախազություն: Այս մասին երեկ «ՀԺ» թղթակցին հայտնել են ԱՆ լրատվականից:
Նախարարը դատախազությանը խնդրել է ուսումնասիրել Լ. Սարգսյանի այն հայտարարությունները, որ բուժհաստատություններում «ատկատների» չափը տատանվում է 5-10 տոկոսի սահմաններում եւ հիմքերի առկայության դեպքում ընթացք տալ դրանց: «Նախարարությունը թույլ չի տա որեւէ անձի անել անհիմն հայտարարություններ` վարկաբեկելով համակարգի պատիվը, հակառակ դեպքում կառաջնորդվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»,- մեր հարցմանն ի պատասխան գրել են ՀՀ ԱՆ-ից: Լյուդմիլա Սարգսյանը նախօրեին «ՀԺ»-ին հայտնել էր, որ պատրաստ է դատին:
Մանրամասնները «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում