տուն Լուրեր ՀԺ. Այս վարձն էլ

ՀԺ. Այս վարձն էլ

175
0

ՀայկականՀունվարի 1-ից Երեւանի Արաբկիր վարչական շրջանում բարձրացել է պարտադիր նորմերի վճարների (սպասարկման վարձեր) չափը: «ՀԺ»-ի այս տեղեկությունը երեկ հաստատել է թաղապետարանի կոմունալ տնտեսության բաժնի առաջին կարգի մասնագետը:

Մուրադ Ջալաթյանի փոխանցմամբ, այդ վարձավճարի չափը սահմանում են համատիրությունները` ըստ բնակմակերեսի: Ցածրահարկ շենքերում 1 քմ-ի համար բնակիչներից գանձվող գումարը 10 դրամից դարձել է 15 դրամ, բարձրահարկերում` 20 դրամից 25-30: Թանկացումը հիմնականում կազմում է 50 տոկոս: Համատիրություններն իրենց այս որոշումը պատճառաբանել են տարբեր ծառայությունների թանկացմամբ, օրինակ` վերելակների սպասարկման եւ այլն: Այսինքն` բարձրացած սակագներով կոմունալ վճարելումներից բացի, քաղաքացիները պետք է հավելյալ գումար վճարեն նաեւ ոչինչ չանող համատիրություններին: Ցածրահարկ շենքում 60 քմ բնակարան ունեցողները, եթե մինչ այս ամսական վճարում էին 600 դրամ, հիմա պետք է վճարեն 900 դրամ, բարձրահարկներում` 1200 դրամի փոխարեն 1500 կամ 1800 դրամ: Ենթադրվում է, որ այս թանկացումները վերաբերում են նաեւ մյուս վարչական շրջաններին:

Մանրամասնները «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here