Առնվազն 10 մարդ է զոհվել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Իրանի դիվանագիտական ներկայացուցչության մոտ տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով: Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները:
Կրկնակի ահաբեկչության ժամանակ հնչել է երկու պայթյուն, երկրորդն ավելի ուժեղէ եղել, քան նախորդը: Պայթել են ակաապատված մեքենաներ: Տեղի հեռուստաընկերությունների կողմից տարածված տեսանյութերը վկայում են, որ ավերվել է մի քանի շինություն, տասնյակ մեքենաներ այրվում են: Դեսպանատան դիմաց ընկած է այրված մի քանի մարմին: