Քիչ առաջ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանում։ Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, հղում կատարելով ամերիկյան երկրաբանական ծառայությանը, երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 7.2 մագնիտուդ։ Հաղորդվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալեքսանդրոպուլոս քաղաքից 77 կմ հեռավորության վրա։
EMSC-ի տեղեկություններով՝ քիչ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել նաև Էգեյան ծովում՝ 2 կմ խորության վրա։ Ըստ այդ աղբյուրի՝ երկրաշարժի ուժգնությունն էպիկոնտրոնում կազմել է 6.5 մագնիտուդ։
Զոհերի և ավերածությունների մասին առայժմ չի հաղորդվում։