տուն Հասարակություն «Հեփիում»-ը տոնական անմոռանալի ժամանց է խոստանում Ձեզ և Ձեր երեխաներին

«Հեփիում»-ը տոնական անմոռանալի ժամանց է խոստանում Ձեզ և Ձեր երեխաներին

410
0

Մոտենում է ամենագեղեցիկ տոնը  ՝Ամանորը: Այս տոնին սկսվում է աննկարագրելի հաճելի խառնաշփոթ, որից ետ չի մնում նաև «Հեփիում» մանկական հյուրատունը:

«Հեփիում»-ի հիմնադիր-տնօրեն Աննա Մովսեսյանի հետ պարզել ենք,թե ինչ է սպասվում «Հեփիում»-ում տոներին ընդառաջ:

Աննա,  «Հեփիում»-ը տոներին համապատասխան  ծրագի՞ր ունի:

-Այո, մեր հյուրատունը յուրաքանչյուր տոնին համապատասխան ծրագիր  ունի, և ամենագեղեցիկ տոնը՝ Ամանորը, չէր կարող դուրս մնալ այդ ցանկից: Այս տարի ևս Ամանորը մեզ մոտ շատ գունեղ ու բարձր տրամադրությամբ է անցկացվելու: Նոր տարին, «Հեփիում»-ի ողջ  տարածքը լցվում է տոնական տրամադրությամբ՝ գեղեցիկ զարդարանքով, ամանորյա երաժշտությամբ և որ ամենակարևորն է՝ ամբողջ տարածքում կարելի է տեսնել ուրախ և չարաճճի Էլֆերին, որոնք երեխաների հետ այս ու այն կողմ են գնում և ուղեկցում ամանորյա ներկայացման կերպարների մոտ:

Ի՞նչ ներկայացումներ են  լինելու,մանրամասնեք խնդրեմ:

-3 պրեմիերա է լինելու՝ «Խառնաշփոթ Սանտայի տանը»,  Սանտա Կլաուսի փոքրիկ օգնականները՝ «Թոմը և Ջերին», «Արի պարենք» ամանորյա դիմակահանդեսը:

Հյուրերը կարո՞ղ են մասնակից դառնալ ներկայացումներին:

-«Հեփիում»-ում սկզբունքային է ինտերակտիվ կապի պահպանումը: Ներկայացումները, որոնց ականատեսը կլինեք այցելելով «Հեփիում», բեմադրված են այնպես, որպեսզի հյուրերը կարողանան մասնակից դառնալ:

-Սկսենք սկզբից. «Խառնաշփոթ Սանտայի տանը»

-Ներկայացումը հիմնված է Գրինչի արկածների վրա, որին մասնակից են դառնում  նաև այլ կերպարներ: Իսկ բարի էլֆերը ամբողջ ընթացքում կուղեկցեն երեխաններին, և կփորձեն օգնել Սանտա Կլաուսին բաժանել երեխանների նվերները:

-Թոմի և Ջերրիի ամանորյա արկածների մասին ի՞նչ կասեք:

-Երկրորդ պրեմիերան բոլորից կողմից սիրված «Թոմ և Ջերրի» կերպարների մասին է: Ներկայացումը պատմում է  Թոմի և Ջերրիի ամանորյա արկածների մասին: Երեխաները դիտելուց բացի, անմիջական կապ են ունենալու և մասնակից են դառնալու ներկայացմանը՝օգնելով Սանտա Կլաուսին փրկել Ամանորը:

Հեքիաթային այլ կերպարներ լինելո՞ւ են:

-Այո,երեխաները նաև կհանդիպեն հայտնի մուլտֆիլմի այլ կերպարների:

-Սանտա Կլաուս կամ Ձմեռ պապ լինելո՞ւ է:

-Իհարկե, էլ ի՞նչ Նոր տարի առանց Սանտա Կլաուսի. Սանտա Կլաուսին մարմնավորելու է «Արձագանք»  խմբի հիմնադիր երգիչ-երգահան Արտավազդ Բայաթյանը:

Ովքե՞ր են խաղալու ներկայացման  մեջ:

-Ներկայացումներում խաղալու են   հայտնի և սիրված պրոֆեսիոնալ  դերասաններ՝ Սամվել Դանիելյան, Սիրանուշ Լազյան, Տաթև Ղարիբյան, Անի Բայաթյան և այլ տաղանդավոր երիտասարդներ, որոնք մեծ սիրով են կատարում  իրենց աշխատանքը:

Ներկայացումներից  բացի,ինչպիսի՞ ժամանց է ապահովում «Հեփիում»-ը  երեխաների համար:

-Տոնական տրամադրությունը մեզ մոտ լիարժեք կդարձնեն պարային ռիթմերը: Բացի ինտերակտիվ ներկայացումներից, լինելու է  նաև «Արի պարենք» ամանորյա դիմակահանդես:

Անունը արդեն հուշում է, որ ներկա լինելով դիմականդեսին՝ մասնակից եք լինելու խենթ և ուրախ փարթիի, որի ընթացքում  կլինեն պարային բեմադրություններ, ֆլեշմոբեր,  կրակով բեմադրություն, խոհարարների պար, տեղաս և այլ անակնկալ պարեր:

«Արի պարենք» դիմակահանդեսի ժամանակ կպարեն պրոֆեսիոնալ պարողներ, դերասաններ, որոնք անմոռանալի ժամանց կհաղորդեն դիմակահանդեսին:

Ներկայացումները բաց չթողնելու համար նախապե՞ս է պետք ամրագրել տոմսերը:

-Այո, անպայման, քանի որ մենք աշխատում ենք  միայն նախնական պատվերով: «Հեփփիում»-հյուրատունն ի տարբերություն այլ ժամանցի վայրերի, չնախատեսված հյուրեր չի ընդունում: Մենյուն ընտրվում է նախապես,և հյուրերի թվին համապատասխան թարմ սնունդ է առաջարկվում:

Տոմսերն ամրագրելու և մանրամասների համար կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով. 093.233-726,  096. 999-074 կամ հետևել մեզ   ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերով:

-Հեփփիում»-ն ինչո՞վ է տաբերվում մանկական այլ ժամանցի վայրերից:

-Նախ «Հեփփիում»-ը շատերը դիտարկում են որպես մանկական սրճարան, սակայն ուզում եմ շեշտել, որ «Հեփփիում»-ը հյուրատուն է և ունի սպասարկման հստակ ֆորմատ:

Ամանորին և՞ս  գործելու է «Հեփիում»-ի չգրված օրենքները:

-Այո, «Հեփիում»-ում արգելված են գազավորված ըմպելիքները, չիփսերը, որոնք վնասակար են մարդու առողջությանը: Գազավորված ըմպելիքների փոխարեն մենք առաջարկում ենք մեր հյուրատան այգու մրգերից պատրաստված կոմպոտներ:

«Հեփիում»-ում բացակայում են խաղային ավտոմատները, Wi-Fi չունենք, հավաքում ենք բջջային հեռախոսները, որպեսզի հյուրերը միախմբվեն և զգան կյանքի իրական ակնթարթները:

Ո՞ր առիթների դեպքում կարելի է հաճախել «Հեփիում»

«Հեփիում» կարելի է հաճախել ցանկացած առիթով: Մենք յուրաքանչյուր առիթի համապատասխան ծրագրեր ունենք:Եթե դուք արդեն որոշել եք Ձեր միջոցառումը կազմակերպել «Հեփփիում»-ում, վստահ եղեք, որ սրահում կողմնակի մարդիկ չեն լինի: Իր հարկի տակ կարող է ընդունել 120 հոգի: Երեխաներին սպասվում է 3-4 ժամյա ամբողջական ծրագիր՝ թեմատիկ և ուսուցողական խաղեր։

Հեփիում»-ը նաև այգի ունի: Ձմռանն այգում ժամանց կազմակեպո՞ւմ եք:

-Իհարկե,  եթե բախտներս բերի, այդ օրերին ձյուն տեղա, կարող ենք մի լավ ձնագնդի խաղալ:

Եվ վերջո՞ւմ:

-Վերջում ուզում եմ շնորհավորել բոլորին գալիք տարվա առթիվ և մաղթել ուրախ ու անմոռանալի օրեր ոչ միայն տոնի, այլև ողջ տարվա ընթացքում: