Ավստրալիայի իշխանությունները հերքել են այն տեղեկությունները, թե Օգաստա քաղաքի մերձակայքում հայտնաբերված բեկորը պատկանում է մալայզիական անհետացած ինքնաթիռին։ Այս մասին հայտարարել է Տրանսպորտի անվտանգության բյուրոյի ղեկավար Մարտին Դոլանը, ով ուսումնասիրել է ստացված լուսանկարները։
Երեկ համաշխարհային լրատվամիջոցները տարածել էին տեղեկություն, որի համաձայն՝ Օգաստայի մոտ հայտնաբերված երկաթի կտորը, հնարավոր է, պատկանում է մարտի 8-ին 239 ուղևոր տեղափոխող անհետացած ինքնաթիռին։