Մայիսի 12-ին Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը Կիևում կհանդիպի Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ։ Այս մասին հաղորդում է ԵՄ մամուլի ծառայությունը։
«Հեռախոսազրույց եմ ունեցել վարչապետ Յացենյուկի հետ Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ։ Ընդունելով վարչապետի հրավերը՝ երկուշաբթի օրը կայցելելմ Կիև, որպեսզի շարունակենք մեր բանակցությունները, թե ինչպես կայունացնել իրավիճակը երկրում մայիսի 25-ի ընտրութոյւններից առաջ, ինչպես վերջ դնել Ուկրաինայում բռնություններին և սկսել համապարփակ ազգային երկխոսություն», — ասել է Ռոմպոյը։
Ավելի վաղ Եվրոպայի խորհրդի նախագահը ասել էր, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ կյանքի կոչել ժնևյան համաձայնագրերը, և որ Եվրամիությունը երբեք չի ընդունի Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին։