տուն Լուրեր Հերիք է մեկ անգամ հանդիպել՝ բոլոր վախերը կանհետանան

Հերիք է մեկ անգամ հանդիպել՝ բոլոր վախերը կանհետանան

300
0

Տավուշի մարզի Չինարի գյուղում գտնվող այս գեղեցկուհին անմիջապես հակառակորդի հենակետերի տակ է. այդուհանդերձ՝ չի կորցնում իր գեղեցկությունը, հմայքը, որով կախարդում է ոչ միայն տեղաբնակներին, այլև զբոսաշրջիկներին:

Մարդիկ կրակոցների պատճառով չեն համարձակվում բարձրանալ այնտեղ, բայց հերիք է մի անգամ հանդիպել այս գեղեցկուհուն,  բոլոր վախերը անհետանում են:

Խորանաշատ վանքի գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը (1211-1222 թթ-ին) ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ խորանում տասը կիսաշրջանաձև խորշերով (այստեղից էլ Խորանաշատ անվանումը)։ Եկեղեցուն արևմուտքից կից է քառասյուն կենտրոնագմբեթ գավիթը (1222-1240 թթ)։ Ծածկի կենտրոնական հատվածում խաչվում են կամարներ, իսկ արևմտյան մուտքի շուրջը կան պահպանիչ խորհրդանշանների բարձրաքանդակներ։ Խորանաշատի հարավային կողմում կանգուն է Սուրբ Կիրակի փոքր գմբեթավոր եկեղեցին (13-րդ դար)։ Խորանաշատի հարավային պատին կա արևային ժամացույց։ Սուրբ Կիրակի եկեղեցուց դեպի արևելք մատուռի ավերակներ կան, այդտեղ կան տապանաքարեր և քանդակազարդ թևավոր խոշոր խաչ, որն ավանդաբար համարվում է Վանական Վարդապետի գերեզմանաքարը։ Խորանաշատ վանքը 1229 թ-ին ավերվել է Խորեզմի շահ Ջալալ էդ դինի արշավանքից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here