Այսօր ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Բեյրութում՝ Իրանի դեսպանության առաջ: Նախնական տեղեկություններով` պայթել է հրթիռ: Դեսպանության աշխատակիցը հերքել է, որ հրթիռն արձակվել է դեսպանատան ուղղությամբ:
Նշվում է, որ վերջին շրջանում սակրավորները հաճախ են այստեղ պայթեցումներ իրականացնում: Լիբանանյան երկրորդ պատերազմից հետո Բեյրութի այս շրջանում դեռևս կան չպայթած բազմաթիվ հրթիռներ: Առայժմ հայտնի չէ զոհերի և ավերածությունների մասին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին, երկու պայթյունի հետևանքով Բեյրութում Իրանի դեսպանատան մերձակայքում զոհվել է 25 մարդ, վիրավորվել 155-ը: