Այսօր Երևանի ժամանակով 11։30-ին Պակիստանի հարավ-արևմուտքում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6.8 մագնիտուդ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ըստ ESCM-ի՝ էպիկենտրոնը գտնվում է Բելուջիստան նահանգի Խարան Քաղաքի մերձակայքում։ Հիշեցնենք, որ չորս օր առաջ նույն տարածքում տեղի ունեցոծ 7.7 մագնիտուդ երկրաշարժի հետևանքով զոհվել է 515 մարդ։