տուն Լուրեր Հերթական թանկացումը

Հերթական թանկացումը

202
0

vozdushnaay_liniay_elektroperedach

Երեկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տվեց եզրակացություն, ըստ որի ԷլեկտրաԷներգիայով ապահովող ընկերությանն անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումարˋ ճեղքվածքները փակելու համար:

Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/ կՎտժ-ի սահմաններում:
Սա Սերժ Սարգսյանի ապաշնորհ ղեկավարման հերթական արգասիքն է, ու կարելի է  էլ չհաշվել, թե սա որերորդ թանկացումն է արդեն:
Ստացվում է, որ երկրի թալանը, օլիգարխիայի հարկային դաշտից դուրս գործելը, ինչն ի դեպ փաստվեց վարչապետի կողմից, պետական ու մասնավոր ռեկետները մեզ բերեցին այսպիսի օրվա, որ բյուջեն ապահովելու համար ժողովրդի կաշին քերենք պարտադիր վճարներով, կարմիր գծերով, գազի, էլեկտրաէներգիայի , տրանսպորտի թանկացմամբ և այլն:

Հեքիաթ էր փաստարկումը, թե սոցիալ տնտեսական ծանր վիճակի մեղավորը Տիգրան Սարգսյանն էր: Սա էլ հերթական ապացույցը, որ Հովիկ Աբրահամյանի կառավարումը, մեղմ ասած, ոչնչով, ձեռնտու չէ հասարակ ժողովրդին։

Թանկացումների շարունակական շարքը չի ավարտվելու, քանի դեռ երկրում չի հաստատվել օրինական իշխանություն, որտեղ ցանկացած պաշտոնյա իր ձախողումների համար պարտավորված լինի կրել պատասխանատվություն: