տուն Լուրեր Հետաքրքիր փաստեր թեյի մասին

Հետաքրքիր փաստեր թեյի մասին

278
0

76679c7d558ecc208fd64-1600Սկզբնական շրջանում Եվրոպայում թեյը որպես աղանդեր մատուցվում էր թագավորական ընթրիքների ժամանակ: Թեյի թարմ տերևներով նրանք նաև տարբեր աղցաններ էին պատրաստում: Եվրոպացիները չէին պատկերացնում, որ թեյը կարելի է եփել և խմել դրա հեղուկը:Անգլիացի ազնվականները թեյը խմում են նույնիսկ վիսկիի և այլ տեսակի ալկոհոլային խմիչքների փոխարեն:

Ճապոնիայում թարթիչներ և թեյ բառերը նույն նշանակությունն ունեն: Դա կապված է ճապոնական առասպելի հետ, ըստ որի թեյը առաջացել է դեռևս Բուդդայի ժամանակներից: Ըստ առասպելի՝ մեդիտացիայի ընթացքում չքնելու համար Բուդդան կտրել է իր թարթիչները և թաղել հողի մեջ, որոնցից էլ աճել է թեյի ծառը:

Փոքրիկ փաթեթներով թեյը ստեղծվել է Նյու Յորքի մի գործարարի կողմից: Քանի որ մետաղական և ապակե ամաններով թեյ արտադրելն ավելի թանկ գործընթաց էր, գործարարը որոշել էր դրանք արտադրել թղթե փաթեթներով: Գնորդներից մեկը, գնելով փաթեթավորված թեյը, այն պատահաբար գցել էր ջրի մեջ: Այս դեպքից հետո պարզ էր դարձել, որ կարելի է թեյն արտադրել նաև փոքրիկ փաթեթներով, ինչը և՛ էժան, և՛ ավելի հարմարավետ կլինի օգտագործելու համար: Իսկ մոտ 100 տարի առաջ առաջին անգամ օգտագործվեց սառը թեյը: Թեյի այս տեսակի հեղինակն է ԱՄՆ բնակիչ Բլեչինդենը:

Աղբյուրը` http://life.panorama.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here