տուն Լուրեր Բլոգ Հետաքրքիր է, Տարոն Մարգարյանը տրանսպորտի թանկացման մասին կհայտարարի ամանորյա ուղերձից առա՞ջ, թե՞...

Հետաքրքիր է, Տարոն Մարգարյանը տրանսպորտի թանկացման մասին կհայտարարի ամանորյա ուղերձից առա՞ջ, թե՞ հետո

278
0

407716_101222070004858_839176356_n

Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Կրկին խոսում են տրանսպորտի թանկացման մասին։ Ի դեպ, իշխանամերձ բոլոր օղակները քմծիծաղ տալով նշում են, որ այս անգամ քաղաքապետարանը «պատրաստված» է լինելու: Ինչի՞ն է պատրաստված լինելու, փող չունեցող քաղաքացուց գումարը այնուամենայնիվ վերցնելո՞ւն։

Իրոք, որ հզոր է, լավ պատրաստվեք՝ հիմնովին, քանզի վստահ եմ, որ այս խնդիրը 50 դրամից դուրս է գալու դեպի ավելի բարդ բաներ: Վստահ եմ, որ չեն օգնելու ո՛չ ուժային, և ո՛չ խուլիգանական մեթոդները:

Ու, եթե ամիսներ առաջ փողոցներում, ընդհանուր առմամբ, կար մի 4000 մարդ, ապա այս անգամ այդ թիվը դառնալու է քառապատիկ շատ: Իսկ ձեր սովետական ուղեղները չեն կարողանալու իրենց արագությամբ և կրեատիվով մրցունակ լինել:

Այ, մի բան է, որ չգիտեմ՝ Տարոն Մարգարյանը թանկացման մասին կհայտարարի ամանորյա ուղերձից առա՞ջ, թե՞ դրանից անմիջապես հետո:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here