տուն Քաղաքական Հետախուզվող նախկին նախարարի լուրը՝ հակառուսական ալիքի գործիք

Հետախուզվող նախկին նախարարի լուրը՝ հակառուսական ալիքի գործիք

274
0

Երեկ եւ այսօր հայաստանյան լրատվամիջոցներում տարածվեց «Մարտի մեկի» գործով մեղադրվող եւ հետախուզվող գեներալ-լեյտենտանտ, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի՝ Ռուսաստանում հետախուզումը դադարեցնելու լուրը: Հայկական լրատվամիջոցները հղում էին տվել «Ինտերֆաքսին», սակայն տեղեկատվությունը, պարզվեց, անցյալ տարվա է:

Ինչո՞ւ է նորից Միքայել Հարությունյանի հետախուզման դադարեցման լուրը շրջանառվում, եթե, ըստ էության, որեւէ նորություն չկա:

Մի փոքր «հետաքննություն» արեցինք, դեպքերի ժամանակագրությունն աչքի անցկացրինք, եւ պատճառը, կարծես թե, պարզ է՝ նորից բորբոքել հակառուսական ալիք: Այլ կերպ ասած՝ երեկվա թեման նորից «տաքացնել»:

Հիշեցնենք՝ երեկ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրվել էր «Ես սիրում եմ քեզ, Մոսկվա» գրությունը, որը վրդովել էր ոմանց՝ արեւմտամետ հայացքներ ունեցողներին, ինչո՞ւ պետք է  մայրաքաղաքի կենտրոնում նման բան լինի: Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի պարզաբանումը կարծես մեղմեց ցասումը՝ սեպտեմբերի 7-8-ը Մոսկվայի օրերն են, ու այդ առնչությամբ՝ 1 օրով, Մոսկվային վերաբերող սիմվոլիկա է տեղադրվել Երեւանի որոշ հատվածներում։ Նույնկերպ անցյալ տարի Մոսկվայում Երեւանի օրերին Կարմիր հրապարակն ու մերձակայքը լցված էին Հայաստանի ու Երեւանի սիմվոլիկայով:

Արեւմտամետ շրջանակները, հասկանալով, որ աղմուկը ցանկալի արդյունք չի տվել, հավանաբար որոշել են հետախուզվող գեներալի այս  լուրով բորբոքել հակառուսական ալիք: Բայց Ամուլսարի հանքի շահագործման մասին վարչապետի հայտարարությունը, ԱԺ քառօրյա նիստը կարծես թե «լցրեցին» լրատվական դաշտը, ու ցանկալի արդյունք չարձանագրվեց:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here