տուն Լուրեր «Հետագա քայլըˋ բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան». Վարդան Պետրոսյանի փաստաբան

«Հետագա քայլըˋ բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան». Վարդան Պետրոսյանի փաստաբան

161
0

DSC_0081

Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Araratnews.am-ի հետ զրույցում նշում է, որ դեռեւս իրեն չեն տրամադրել Վերաքննիչ դատարանի որոշումըˋ դերասանին կալանքի տակ պահելու վերաբերյալ:

Նշենք, որ նոյեմբերի 21-ին Վերաքննիչ դատարանը մերժեց Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին փաստաբանի միջնորդությունը:

«Երեք օրում պետք է որոշումը ինձ տային, բայց դեռ չեն տվել: Բացի այդ, դատարանը ոչ մի հիմնավորում չի ներկայացրել, թե ինչու պետք է կալանքի տակ պահեն: Իսկ եթե դատարանը չի նշել ոչ մի հիմնավորում, նշանակում է հիմք չկա, որ կալանքի տակ պահեն Վարդան Պետրոսյանին»,- ասում է Բաղդասարյանը:

Նա նշում է, որ հետագա քայլը լինելու է Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելը, իսկ եթե դա էլ չբավարարվի, դիմելու է միջազգային դատական ատյաններ:

«Վարդան Պետրոսյանը դեռեւս բուժման կարիք ունի, եւ վերաքննիչի որոշումից հետո տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց»,- հավելում է Բաղդասարյանը:

Լիլիթ Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here