տուն Հասարակություն Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

363
0

Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում հեռուստատեսային ալիքների
հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական
ընկերությունը տեղեկացնում է, որ Մարտունու հեռուստակայանը սնող 10կՎ
էլեկտրահաղորդման գծի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով
ս.թ. սեպտեմբերի 24-ից 26-ը` ժամը 10:00-ից 14:00-ն, Մարտունու
հեռուստակայանը հոսանքազրկվելու է:

Նշված ժամանակահատվածում Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում
հեռուստատեսային ալիքների հեռարձակում չի իրականացվի:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here