Ֆեյսբուքի ղարաբաղյան խմբերում ակտիվ քննարկվում է տեղեկությունը, ըստ որի Հայաստան հիմնադրամի՝ Քարվաճառ-Սոթք մայրուղու վերակառուցման նպատակով անցկացված հեռուստամարաթոնից հետո ԼՂՀ կառավարությունը որոշել է 250 հազար դոլար գումար հատկացնել իրեն սպասարկող ավտոպարկը թարմացնելու համար: Ինչպես հայտնում են աղբյուրները, նախագահ բակո Սահակյանի համար արդեն գնվել է մեքենա, պատվիրվել է թանկարժեք մեքենաների քանակություն այլ պաշտոնյաների համար:
Ղարաբաղցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը վրդովված գրում է այն մասին, որ բեւեռացման գործընթացում անպայման գալիս է քաոսը: Եւ նրա հետ համաձայն են շատ-շատերը Ղարաբաղում, որտեղ կենսամակարդակն անշեղ անկում է ապրում, իսկ մարդկանց վարկային պարտքերը՝ մեծանում: Եւ դա չի կարող պայթյունի չհանգեցնել:
Մանրամասները` lragir.am— ում