Վախթանգ Սիրադեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ինձ համար որևէ նշանակություն չունի, թե ով «կընտրվի» Արարատի քաղաքապետ՝ ԲՀԿ-ակա՞նը, թե՞ ՀՀԿ-ականը: Բայց որպես այս երկրի քաղաքացու՝ ինձ «հաճելի» չէ, որ ընտրություններից առաջ քաղաքապետի ՀՀԿ-ական պաշտոնակատարը հանկարծ հումանիզմի մեծ զգացումով է լցվում չունևոր համաքաղաքացիների նկատմամբ և նրանց գումար է բաժանում: Հեչ «հաճելի» չէ, որ 10-15 հազար բնակիչ ունեցող քաղաքի իբրև թե տոնը մեկ շաբաթ է տևում՝ մրցակցին զրկելով նախընտրական հանդիպում ունենալու հնարավորությունից և այլ, և այլն: Ու նման բաները պատասխանատուների կողմից լուրջ չեն ընկալվում:
Միաժամանակ տհաճ է, երբ թեկնածուներից մեկը, լրագրողի հարցերին պատասխանելու փոխարեն, ասում է՝ հարցերիդ պատասխանները ստացիր էսինչից. ինչ է, եթե արտերկրի պատվիրակություն ընդունի կամ ինքը գնա դուրս, էլի նույնն է անելո՞ւ… Մի խոսքով, լիքը աննորմալ բաներ կան հայոց լեռան անունը կրող քաղաքում…