տուն Քաղաքական Հայաստան Հենրիկ Հարթենյանի մանդատը փոխանցվեց Պավել Սարգսյանին

Հենրիկ Հարթենյանի մանդատը փոխանցվեց Պավել Սարգսյանին

328
0

Ինչպես հայտնի է, այօր տեղի ունեցավ Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 2-րդ նիստը: Նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրեց, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի մանդատը  տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Պավել Սարգսյանին։

«Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի մանդատը  տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Պավել Սարգսյանին։ Ողջունում ենք ձեզ, պարոն Սարգսյան, կարծում եմ, երևանցիները դեռ առիթ կունենան ձեզ առանց դիմակի տեսնելու, որպեսզի ավելի լավ ճանաչեն»,- քաղաքապետի խոսքը մեջբերում է «Արմենպրեսը»:

Նշենք, որ Պավել Սարգսյանը հանդիսանում է «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի, «Մենք» մշակութային առցանց լրատվականի, «Մենք» ամսագրի, «Երևանյան թմբուկներ» երաժշտական նվագախմբի, «Tricolor» երաժշտական փառատոնի, ՀՀ  պետական խորհրդանիշների տոնի հիմնադիրը: