Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է նախօրեին «Մյունխեն 1860»-ի նկատմամբ տարած հաղթանակը (2:0): Այս մասին հաղորդում է Բունդես լիգայի պաշտոնական կայքը:
«Լավ է, որ Դորտմունդը նորից սկսեց հաղթել: Նախորդ երկու խաղերում մեր բախտը մի փոքր չբերեց: Այժմ մենք մտածում ենք մեր մյուս մրցակցի` «Ֆրայբուրգի» մասին:
Գերմանիայի առաջնության հաջորդ տուրում մեր հաղթանակը կօգնի մեզ ավելի վստահ մոտենալ Չեմպիոնների լիգայում «Մարսելի» հետ խաղին», — ասել է Մխիթարյանը, ով նախօրեին դարձել էր «Մյունխեն 1860»-ի դարպասը խփված երկու գոլերից մեկի հեղինակը: