տուն Սպորտ Հենրիխ Մխիթարյան. Եթե Մովսիսյանը Բուդեսլիգա գա, ամեն ինչով կօգնեմ

Հենրիխ Մխիթարյան. Եթե Մովսիսյանը Բուդեսլիգա գա, ամեն ինչով կօգնեմ

197
0

7+ 131192__max_news1

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը СЭ-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ մշտապես շփվում է «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ՝ մաղթելով Հայաստանի հավաքականի իր խաղընկերոջը տեղափոխվել արևմտյան լավ մի թիմ։

 

-Որքա՞ն հաճախ եք շփվում Յուրա Մովսիսյանի հետ։

-Մենք ընկերներ ենք, միասին ենք խաղում հավաքականում։ Զրուցում ենք հեռախոսով, միշտ էլ իրար հետ քննարկելու շատ բան ենք ունենում։ Ես շատ ուրախ եմ, որ նա «Սպարտակում» լավ է խաղում, շատ գոլեր է խփում։ Եվ դրանում զարմանալի ոչինչ չկա. Յուրան բարձրակարգ ֆուտբոլիստ է։ Ցանկանում եմ նրան տեղափոխվել արևմտյան լավ մի թիմ. Եվրոպայում ֆուտբոլի մակարդակը, այնուամենայնիվ, ավելի բարձր է։

-Վերջերս տեղեկություններ են եղել, որ Մովսիսյանը կարող է հայտնվել որևէ գերմանական թիմում։

-Լսել եմ։ Եթե նրա հանդեպ իրապես հետաքրքրություն կա, և նա տեղափոխվի Բունդեսլիգա, ամեն ինչով կօգնեմ։

-Դուք հնարավորություն ունե՞ք տեսնելու նրա խաղերը «Սպարտակում»։

-Այո։ Տեսել եմ, օրինակ, «Լոկոմոտիվի» հետ խաղը, որում սպարտակցիները պարտվեցին 1։3 հաշվով։ Բայց դրա հետ մեկտեղ ուրախացա Յուրայի համար, որը իր թիմի միակ գնդակն էր խփել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here