Հայաստանի ազգային հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․
«Հույս ունեմ, որ բոլորդ ապահով, առողջ և լավ եք տանը։ Ես աղոթում եմ բոլոր նրանց համար, որոնք տառապում են այս դժվարին ժամանակներում, ուժ եմ հաղորդում ամբողջ բուժանձնակազմին, որ պայքարում է՝ հանուն մարդկանց կյանքերը փրկելու»,- գրում է Մխիթարյանը։