Soccer.ru կայքն անդրադարձել է Գերմանիայի առաջնության «Բորուսիա Դ» — «Բավարիա» հանդիպմանը, որը կայացել է շաբաթ օրը: Հիշեցնենք, որ հյուրերը հաղթել են 3:0 հաշվով:
«Ցավոք, Հենրիխ Մխիթարյանը, որն արդարացիորեն և ոչ մեկ անգամ գովել ենք հաջող խաղերից հետո, այդ թվում՝ Դորտմունդի թիմի կազմում, այս անգամ չօգնեց` շատ էր կորցնում գնդակը, հաճախ ընկրկում էր պրեսինգի ժամանակ, չէր կարողանում շրջվել, երբ մրցակիցներով շրջափակված էր: Պարզապես անհաջող երեկո էր տաղանդավոր երիտասարդի համար: Ցավոք` առաջին շրջանի որոշիչ խաղում»,- գրել է Soccer.ru-ն: