Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 31-ամյակը:
Մխիթարյանը ֆուտբոլիստի կարիերան սկսել է երևանի «Փյունիկ»-ում և հաջորդաբար հանդես է եկել ուկրաինական «Մետալուրգ», «Շախտյոր», գերմանական «Բորուսիա-Դորտմունդ», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ» ակումբներում: Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալ»-ին, սակայն այս պահին նա վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմա» ակումբում:
Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, 8 անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Մխիթարյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն է Հայաստանում:
Araratnews.am լրատվականի խմբագրակազմը շնորհավորում է Մխիթարյանին և մաղթում նորանոր նվաճումներ կարիերայում:
Օրվա կապակցությամբ Երևանի Բժշկական Համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն էլ «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Շնորհավոր ծնունդդ, հայ ազգի տաղանդավոր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյան ջան !!!»: