Հենրիխ Մխիթարյանը ուրախ է, որ տեղափոխվել է «Ռոմա» ֆուտբոլային ակումբ: Այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպանն այդ մասին ասել է երեկ՝ սեպտեմբերի 2-ին, պաշտոնական հանդիպման ժամանակակ: «Սա ինձ համար նոր ակումբի հետ նոր էջ սկսելու մեծ հնավարություն է: Գիտեմ՝ սա ինչ ակումբ է եւ վստահ եմ, որ մեծ նվաճումներ ենք ունենալու»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանն «Արսենալից» «Ռոմա» է տեղափոխվել 1 տարի վարձավճարով:
Հայտնի ֆուտբոլային ակումբը Մխիթարյանին կվճարի տարեկան 3.5 մլն եվրո՝ 3 անգամ ավելի քիչ, քան «Արսենալը»: Նա կկրի 77 համարի մարզաշապիկը: