տուն Լուրեր Հենրիխ Մխիթարյանը արդեն Հռոմում է (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը արդեն Հռոմում է (տեսանյութ)

189
0

Հայաստանի ազգային հավաքականի ավագՀենրիխ Մխիթարյանը ժամանել է Հռոմի օդանավակայան:

 «Արմենպրես»ի փոխանցմամբ` Pagineromaniste-ն հայտնում է, որ հայ կիսապաշտպանը բուժզննումը բարեհաջող անցնելուց հետո վարձավճարով կմիանա «Ռոմա»-ին:

«Ռոմա»-ն և Լոնդոնի «Արսենալ»-ը պայմանագիրը համաձայնեցրել են գիշերվա ընթացքում: Ֆուտբոլիստը Հռոմում մեկ մրցաշրջանի համար կստանա ավելի քան 3.5 մլն եվրո:

Մխիթարյանը 2018 թվականի հունվարից է հանդես գալիս լոնդոնյան «Արսենալ» թիմում, ուր տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդից»: «Արսենալի» կազմում, ընդհանուր առմամբ, 59 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն ԱՊԼ-ում «Արսենալի» 4 խաղից մասնակցել է 3-ին և միայն մեկում է դաշտ դուրս եկել մեկնարկային րոպեներից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here