Կիրակի, դեկտեմբերի 29-ին, Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունել էր «Վուլվերհեմփթոնին»: Հանդիպումը ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Միակ գնդակը առաջին կեսի վերջնամասում խփեց Սադիո Մանեն։
Մերսիսայդցիների ավագ Ջորդան Հենդերսոնի համար այս հանդիպումը Անգլիայի առաջնությունում 308-րդն էր 2010 թվականից մինչ այսօր: Վերջին տաս տարվա ընթացքում Պրեմիեր լիգայում ոչ մի խաղացող չի մասնակցել ավելի շատ հանդիպման:
Աղբյուրը՝ armsport.am