Այս պահին չափազանց լարված իրավիճակ է Ազատության հրապարակից Մաշտոցի պողոտա դուրս եկող հատվածում: Շանթ Հարությունյանը, ինչպես արդեն հայտնել էր, փորձեց իրականացնել իր երթը, սակայն հանդիպեց ոստիկանների դիմադրությանն, ու տեղի ունեցավ բախում: Ակցիայի մասնակիցների ձեռքերին եղել են խորհրդանշական փայտե մահակներ: Araratnews.am-ի լրագրողի այն դիտարկմանը, թե միթե սա ավելորդ ագրեսիա չէ, Շանթ Հարությունյանը նշել է, որ իրենք խաղաղության կողմնակից են և սկսելու են իրենց երթը, սակայն խոչընդոտի դեպքում ոչնչի առաջ կանգ չեն առնելու: Ինչպես հայտնում է մեր լրագրողը դեպքի վայրից, երթն սկսլուն պես ոստիկանները դիմադրություն են ցույց տվել՝ փորձելով ամեն կերպ թույլ չտալ երթը: Տեղի ունեցած բախումից հետո ներկայումս մեր լրագրողի տեսադաշտում Շանթ Հարությունյանը չի երևում, տեղեկություն չկա՝ արդյոք նրան բերման են ենթարկել, թե ոչ: Նշենք նաև, լսվել են կրակոցի նմանվող ձայներ: Մանրամասներին հետևեք մեր կայքում: Տեսանյութը փոքր-ինչ ուշ: