տուն Աշխարհ Հելիումը՝ Covid-19-ի դեմ պայքարում․ ակադեմիկոսը պնդում է՝ պետք է իմունոլոգիական անձնագիր ունենալ...

Հելիումը՝ Covid-19-ի դեմ պայքարում․ ակադեմիկոսը պնդում է՝ պետք է իմունոլոգիական անձնագիր ունենալ ողջ կյանքի ընթացքում (տեսանյութ)

230
0

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, թոքաբան, Ռուսաստանի Ն. Ի. Պիրոգովի անվան բժշկական համալսարանի հոսպիտալային թերապիայի ամբիոնի վարիչ Ալեքսանդր Չուչալինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ խոսել է այն մասին, թե ինչ եզրակացություններ պետք է անեն բժիշկները և աշխարհը COVID-19 պանդեմիայից:

Մինչ կորոնավիրուսը, աշխարհը քննարկում էր թոքաբորբը, որը հանդիպում է երիտասարդների մոտ, հատկապես ծխելու նոր ձեւերի չարաշահմամբ, եւ ամերիկյան կենտրոնները տագնապ են հնչեցրել այսպես կոչված՝ քիմիական պնևմոպաթիայի մասին: Պիրոգովի խոսքով՝ մարդու թոքերը արդեն չեն կարողանում հաղթահարել էկոլոգիական ծանրաբեռնվածությունը եւ առաջացող ռիսկի գործոնները։

«Մարդը չի կարող հարմարվել աշխարհում այն պայմաններին, որոնք ինքն է ստեղծել, քանի որ նա հարմարվում է շրջակա միջավայրի գործոններին հենց իր իմունային համակարգի միջոցով։ Կարծում եմ՝ եզրակացությունը, որը մենք պետք է անենք, առողջապահությունն էլ ընդհանուր առմամբ, ռիսկի այլ գործոնների թվում անհրաժեշտ է մատնանշել մարդու ձեռք բերած իմունոդեֆիցիտային վիճակի գործոնը եւ ողջ կյանքի ընթացքում վարել նրա իմունոլոգիական անձնագիրը»,– նշել է թոքաբանը:

Չուչալինի խոսքով ՝ տարիքի հետ թուլանում է բնածին իմունիտետը, եւ իմունոլոգ գիտնականները զարգացրել են այսպես կոչված՝ մուկոզալ իմունիտետի հայեցակարգը (իմունային համակարգը, որը կապված է շնչառական ուղիների լորձաթաղանթի, ստամոքս-աղիքային տրակտի, տեսողության եւ այլ օրգանների հետ):

Չուչալինը հավաստիացնում է, որ հելիումը կարող է օգնել կորոնավիրուսային վարակի հետ կապված խնդիրների վաղ ախտորոշման փուլում։ Անհրաժեշտ հետազոտություններն այժմ իրականացվում են Մոսկվայի Սկլիֆոսովսկու ինստիտուտի բազայի վրա։ Հելիումը, ըստ Չուչալինի, իսկապես կարող է հանել թթվածնային քաղցը։

«Ռուսաստանն ունի իսկապես եզակի գիտնականներ, որոնք ցույց են տվել, թե ինչ կարող է անել հելիումը կրիտիկական իրավիճակներում, հատկապես ջերմային հելիումը։ 60-70 աստիճանի ջերմաստիճանում վիրուսային ծանրաբեռնվածությունը ընկնում է 70%-ով: Այժմ մենք այդ հետազոտություններն անցկացնում ենք Մոսկվայում ՝ Սկլիֆոսովսկու ինստիտուտի բազայի հիման վրա։ Մենք ստեղծել ենք», — նշել է Չուչալինը։

Նշվում է, որ թերապիան կիրականացվի հատուկ սարքի օգնությամբ, որը հիվանդներին թույլ կտա շնչել 15 րոպե տեւողությամբ ՝ մինչեւ 92 աստիճան տաքացված հելիումի օքսիդով: Հելիումի հատուկ հատկությունների շնորհիվ կորոնավիրուսով հիվանդների մոտ տեղի է ունենում թոքերում արյան հոսքի բարելավում, նվազում է շնչուղիների դիմադրությունը, թուլանում են հարթ մկանները:

Մանրամասները՝ տեսանյութում։