տուն Աշխարհ ՀԲ-ն նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի պանդեմիան կարող է աղքատության հանգեցնել․ The Guardian

ՀԲ-ն նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի պանդեմիան կարող է աղքատության հանգեցնել․ The Guardian

160
0

Կորոնավիրուսի պանդեմիան շատ հեռու է ավարտից Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, եւ դրա կանխմանն ուղղված ընթացիկ միջոցառումները ժամանակ են խնայում երկրների համար` դրա լայնածավալ տարածմանը նախապատրաստվելու համար, հայտարարել է Համաշխարհային բանկի Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տարածաշրջանային տնօրեն Տակեշի Կասային, գրում է The Guardian-ը:

«Թույլ տվեք ինձ պարզություն մտցնել: Համաճարակը հեռու է իր ավարտից Ասիայում եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Դա երկար մարտ է լինելու… Մեզ պետք է, որպեսզի յուրաքանչյուր երկիր շարունակի պատրաստվել լայնածավալ տարածմանը»,- շեշտել է նա:

Նույնիսկ կիրառված բոլոր միջոցառումների դեպքում տարածաշրջանում կորոնավիրուսի տարածման ռիսկը չի վերանա այնքան ժամանակ, քանի դեռ պանդեմիան շարունակվում է, նշել է Կասային:

Նա նախազգուշացրել է, որ պանդեմիայի հետեւանքով առաջացած տնտեսական ճգնաժամը կարող է աղքատության հանգեցնել Արեւելյան Ասիայի մեծ մասում: